Տարբեր երկրներից հետազոտողների խումբը ստեղծել է սննդի փայտիկներ, որոնք կարող են փոխել ուտեստի համը՝ դարձնելով ավելի կծու կամ աղի։
Food Research International ամսագիրը գրում է, որ համի փոփոխության համար պատասխանում են էլեկտրոդները, որոնք տեղադրված են կաթսայի ծայրերին, որը համակցված է փայտիկների հետ։ Անսովոր սպասքը հագեցած է ինդիկատորով, որը ճանաչում է ուտեստի համը։
Նորույթը արդեն փորձարկել են 30 կամավորներ։ Նրանց խոսքով՝ համային ռեցեպտորները իսկապես ենթարկվել են էլեկտրոդների ազդանշաններին, հայտնում է Iz.ru–ն։





























