Թերթի տեղեկություններով՝ վերջերս Պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ է անցկացրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Ավիասերվիս» ՓԲԸ-ում, որը զբաղվում է ավիաուղեւորների սննդի արտահանմամբ եւ ապահովմամբ, ավիատոմսերի վաճառքով։ «Մեր աղբյուրների հաղորդմամբ, այդ ընկերությունում խոշոր չարաշահումներ են հայտնաբերվել եւ «Ավիասերվիսի» որոշ աշխատակիցներ հրավիրվել են Դատախազություն։

Մեր թղթակցի հետ զրույցում ԲՀԿ նախագահի  խոսնակ  Խաչիկ Գալստյանը հերքել է այս տեղեկությունը. «Նման բան գոյություն չունի»,-ասել է նա։

Այդուհանդերձ, մեր աղբյուրները նշում են, որ նման բան տեղի է ունեցել։ Ավելին՝ Գ. Ծառուկյանն այդ մասին տեղեկացել է Ուկրաինայում, ուր նա մեկնել էր ՀՀ երկրորդ նախագահի հետ՝ որսորդության նպատակով»,-գրում է թերթը։