Ֆրանսիայում հավանության է արժանացել օրինագիծը, որով դպրոցականներին արգելվում է դասերի ժամանակ օգտվել գաջեթներից, հայտնում է The Verge–ը։
Նոր կանոնները ուժի մեջ են մտնում 2018 թվականի սեպտեմբերից եւ վերաբերում են բոլոր էլեկտրոնային սարքավորումներին, որոնք հնարավորություն ունեն միանալ ինտերնետին՝ պլանշետներ, նոութբուքեր, սմարթֆոններ եւ այլն։ Մինչեւ 15 տարեկան դպրոցականները պետք է իրենց գաջեթները թողեն տանը, կամ անջատեն այն մինչեւ դասերի ավարտը։
Այսպիսով, երկրի իշխանությունները ցանկանում են պայքարել բջջային սարքավորումներից դեռահասների կախվածության դեմ։ Այն Էմանուել Մակրոնի նախընտրական խոստումներից մեկն էր։





























