Twitter–ում կրիպտոարժույթով մեքենայությունների սխեմա է բացահայտվել, կրիպտոարժույթը իբր բաժանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է Gazeta–ն։
Donald J. Trump անունով հաշիվը, որը նաեւ հաստատված է կապույտ նշումով, հայտնում է, որ սկսում է կրիպտոարժույթ բաժանել 5000 միավոր էֆիր եւ 500 բիթքոին, իսկ դրանք ստանալու համար պետք է անցնել հղումով։
Նշենք, որ ավելի վաղ նման խարդախություն էր կատարվում Իլոն Մասկի անունից, որը բերել էր ձեռնարկատերի անվան օգտագործման արգելմանը հարթակում։





























