Քիչ առաջ Երեւան-Արթիկ ճանապարհին՝ Մաստարայի հատվածում վթարի է ենթարկվել մեքենան, որում գտնվել է նաեւ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ֆոտլրագրողը NEWS.am-ին հայտնեց, որ Մաստարայի հատվածում տեղացած ձյան պատճառով անանցանելի վիճակ է ստեղծվել, եւ լրագրողներին տեղափոխող մեքենան մոտ 15 մետր գլորվել է ձորը: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Վթարի պահին մեքենայում են եղել Գագիկ Շամշյանը, «Ֆոտոլուր» գործակալության ֆոտոլրագրող Տիգրան Թադեւոսյանը, E-press լրատվական գործակալության թղթակից Լիլիթ Թադեւոսյանն ու նույն գործակալության օպերատոր Տիգրան Հակոբյանը։ Վերջիններս Արթիկ էին մեկնել՝ լուսաբանելու քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատական բողոքի քննությունը:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի