Յուրի Խաչատուրովի փաստաբանը ՀՔԾ–ից ստացել է երկրից դուրս գալու առնչությամբ իր դիմումի պատասխանը։

NEWS.am–ի թղթակցին Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը հայտնեց, որ իր դիմումին դրական պատասխան է ստացել։

Նշենք, որ սա արդեն թվով երկրորդ դիմումն է։ Առաջինը տրվել էր հուլիսի 31-ին եւ առանց պատասխան էր մնացել։

Համաձայն ՀՀ օրենսդրության՝ Խաչատուրովի նկատմամբ սահմանված խափանման միջոցը՝ գրավը չի համարվում խոչընդոտ երկրի սահմաններից դուրս գալու համար։ Սակայն, նույն օրենսդրությունը նախատեսում է քննչական մարմնի համաձայնություն, ինչ համար էլ փաստաբանը դիմել էր ՀՔԾ։

Փաստաբանը պարզաբանել է, որ քննչական մարմնի համաձայնությունը ենթադրում է, որ Խաչատուրովը կներկայանա քննչական մարմնի առաջին իսկ պահանջով։ Օգոստոսի 2-ի ժամը 18։00–ի դրությամն Խաչատուրովը դեռ չի լքել Հայաստանի տարածքը։

Հիշենենք, որ Յուրի Խաչատուրովը հանդիսանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եւ ծառայողական պարտականությունների կատարման համար պետք ՝է դուրս գա հանրապետության տարածքից։ Միաժամանակ, հայկական կողմը նշել է, որ նախաձեռնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխման գործընթաց։