Դեմոկրատներից եւ հանրապետականներից սենատորների խումբը ներկայացրել է Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելու օրինագիծ` ի պատասխան ԱՄՆ-ի ընտրություններում Մոսկվայի միջամտությանը, ինչպես նաեւ Սիրիայում եւ Ղրիմում նրա գործունեությանը, հաղորդում է Reuters-ը:
«Պատժամիջոցների ներկայիս ռեժիմը Ռուսաստանին հետ չի պահում 2018-ին ԱՄՆ-ի առաջիկա միջանկյալ ընտրություններում միջամտությունից», - ասել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը: «Մեր նպատակն է փոխել ստատուս քվոն եւ կոշտ պատժամիջոցներ եւ այլ միջոցներ կիրառել պուտինյան Ռուսաստանի դեմ այնքան ժամանակ, մինչեւ նա չդադարի միջամտել ԱՄՆ-ի ընտրական գործընթացին, չդադարեցնի ԱՄՆ-ի ենթակառուցվածքների դեմ կիբեր հարձակումները, չհեռանա Ուկրաինայից եւ Սիրիայում քաոս ստեղծելու գործողություններին վերջ չդնի», - ասել է նա:





























