ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունել է արտասահմանում ստեղծված էջերը հեռացնելու մասին Facebook-ի ղեկավարության որոշումը: Այդ էջերը նպատակ ունեին ԱՄՆ-ում «երկպառակություն եւ բռնություն» հրահրել եւ Ամերիկան թուլացնելու լայն քարոզչության մաս էին հանդիսանում:
«Մենք տեխնոլոգիական ընկերություններին թախանձագին կոչ ենք անում վճռական դիրք զբաղեցնել այս աննկատ մոտեցող սպառնալիք դեմ: Մենք պահանջում ենք, որ Ռուսաստանը եւ մնացած թշնամական քաղաքական ուժերը անհապաղ դադարեցնեն այս վարքագիծը:
ԱՄՆ նախագահ Թրամփը, փոխնախագահ Փենսը եւ ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն բազմիցս հայտարարել են, որ ԱՄՆ-ն չի համակերպվի մեր ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները քայքայելու օտարերկրյա, այդ թվում նաեւ ռուսական, փորձերին», - ասվում է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթի հայտարարության մեջ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Facebook-ը պաշտոնապես հայտարարեց, որ Facebook-ում եւ Instagram-ում փակել է 32 էջ, քանի որ նրանք «ներգրավված էին համակարգված անօրինական գործունեության մեջ»:





























