Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մայրը՝ «Վրաստանի եւ Ադրբեջանի բարեկամության տան» ղեկավար Գիուլի Ալասանիան փետրվարի 1-ին ժամանել է Ադրբեջան:

Այցի շրջանակներում Ալասանիան հանդիպումներ կունենա խորհրդարանում, արտգործնախարարությունում, կրթության նախարարությունում եւ այլ գերատեսչություններում: Կողմերը քննարկելու են Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ համագործակցության ընդլայնման հարցը կրթության ոլորտում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այցը տեւելու է մինչեւ փետրվարի 4-ը: