Մեքսիկայի իշխանությունները նախազգուշացրել են ծնողներին դեռահասների համար նոր խաղի վտանգի մասին, հաղորդում է Lenta-ն` հղում անելով The Mirror-ին:

Momo անունով ինտերակտիվ խաղը տարածվում է WhatsApp-ի միջոցով: Նախ անանուն կուրատորը մասնակիցներին բռնության տարրերով սարսափելի նկարներ է ուղարկում, ապա առաջարկում է իրականացնել տարբեր հրամաններ: Եթե դեռահասը հրաժարվում է, նրան սկսում են սպառնալ:

Արգենտինայի ոստիկանությունը կարծում է, որ Momo-ն դարձել է հունիսի 29-ին իր տան բակում ինքնասպանություն գործած 12-ամյա աղջկա մահվան պատճառ: Անչափահասը ինքնասպանությունից մի քանի րոպե առաջ տեսանյութ էր նկարահանել, ուստի իրավապահ մարմինները կասկածում են, որ ինչ-որ մեկը ստիպել է նրան ինքնասպանություն գործել, հաղորդում է The Buenos Aires Times-ը: