Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը 2016 թվականի ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործի քննության մասով ցանկանում է հարցաքննել Ադրբեջանի նախագահի նախկին փեսա, ռուսաստանցի երգիչ Էմին Ագարարովին:
Ըստ Ագարարովի փաստաբան Սքոթ Բալբերի, Մյուլլերը համապատասխան հարցում է ուղարկել, բայց քննարկումները շարունակվում են, եւ դեռ պարզ չէ, թե ինչ տեղի կունենա, հայտնում է NBC-ն:
Էմինը ուշադրության կենտրոնում էր հայտնվել Դոնալդ Թրամփ կրտսերի եւ ռուս իրավաբանի հանդիպման կազմակերպման գործում դերակատարություն ունենալու պատճառով: Ըստ լուրերի, ռուս փաստաբանը Հիլարի Քլինթոնի մասին տեղեկատվություն ուներ:





























