Չինաստանը մշակում է արհեստական ինտելեկտի համակարգ, որը մոտ ապագայում կարող է եթե ոչ փոխարինել դիվանագետներին, ապա  նրանց համար դառնալ լուրջ աջակցություն դառնալ:

 South China Morning Post-ը (SCMP) հաղորդում է, որ խոսքը մի քանի համակարգչային ծրագրերի նախատիպերի մասին է, որոնք օգտագործում են արհեստական ինտելեկտ եւ մեծ քանակությամբ տվյալներ են պահպանում՝ բարձրաշխարհիկ ընդունելություններին լսած բամբասանքներից մինչեւ բանակցությունների արդյունքներ, արբանյակային նկարներ:

Համակարգը վերլուծում է տեղեկատվությունը եւ կարողանում է ճիշտ ժամանակին դիվանագետին տրամադրել խնդրի լուծումների ցանկ` ելնելով հսկայական քանակի տվյալների բազայից:

Արհեստական ինտելեկտը մշակողներից մեկը՝ Ֆեն Շուայը SCMP-ին պատմել է, որ մարդիկ երբեք չեն կարողանա ազատվել ազդեցությունից, օրինակ, հորմոնների կամ գլյուկոզայի մակարդակից, իսկ արհեստական ինտելեկտըը զրկված է այդպիսի կողմնակի ազդեցություններից»: Գիտնականն ասել է նաեւ, որ արհեստական ինտելեկտը կարող է նույնիսկ հաշվի չառնել բարոյական գործոնները, որոնք հակասում են ռազմավարական նպատակներին:

Հրատարակության համաձայն, Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ իսկապես մտադրություն կա արհեստական ինտելեկտը  դիվանագիտության մեջ օգտագործել: