Քաղաքացի Ա. Ղուկասյանից ահազանգ է ստացվել, որ հունվարի 31-ին ինքն իր գործընկերների հետ 3 բեռնատար ավտոմեքենաներով մնացել են ձնաբքով փակված Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի Քարվանսարայ պատմական հուշարձանի մոտակայքում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 11.00-ին Եղեգնաձոր քաղաքի ճանապարհաշինարարական ընկերությունը սկսել է ավտոճանապարհի մաքրման աշխատանքները:

Ժամը 15.00-ի սահմաններում ճանապարհահատվածը մաքրվել է ձյունից, եւ ավտոմեքենաները դուրս են բերվել երթեւեկելի հատված: