Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մեկնաբանել է թուրք նախարարների դեմ ԱՄՆ պատժամիջոցները՝ հայտարարելով, որ պատժամիջոցներին Վաշինգթոնի հակումը սահմաններ չունի, հայտնում է ԻՌՆԱ-ն:

«ԱՄՆ ապօրինի պատժամիջոցներն ընդդեմ 2 թուրք նախարարների ցույց է տալիս ոչ միայն ԱՄՆ վարչակազմի ճնշման եւ հարկադրանքի քաղաքականությունը, որը հակասում է քաղաքական հեռատեսությանը, այլեւ այն, որ նրա վարչակազմի հակումը պատժամիջոցներին սահմաններ չունի»,- Twitter-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարարը:

Հինգշաբթի ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի եւ արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլի դեմ: Վաշինգթոնում նրանց մեղադրում են ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի՝ ԱՄՆ դիրքորոշմամբ ապօրինի կալանավորմանը մասնակցության մեջ: