Հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հունվարի 31-ի գիշերը հաղորդում է ստացվել, որ գլխի եւ ծնկահոդի վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Ձորագյուղի 23-ամյա բնակիչ Գարիկ Խ.-ն:
Պարզվել է, որ ժամը 03.00-ի սահմաններում, դիմակավոր 3 անձինք պատուհանից մուտք գործելով տուն՝ ծեծի են ենթարկել նրան եւ ատրճանակի սպառնալիքով հափշտակել ոսկյա 1 մատանի, 2 վզնոց ու բջջային հեռախոս:
Ձեռնարկվում են միջոցառումներ ավազակային հարձակումը կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:





























