ԵՄ–ն կշարունակի զարգացնել եւ ուժեղացնել իր տնտեսական համագործակցությունը Իրանի հետ, չնայած ԱՄՆ պատժամիջոցների գործողության վերականգնմանը։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով  գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Հարավաեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) նախարարական հանդիպմանը Սինգապուրում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Մենք կաջակցենք ու կզարգացնենք  օրինական տնտեսական համագործակցություն Իրանի հետ, չնայած ԱՄՆ–ում որոշել են պատժամիջոցների գործողությունը վերականգնել՝ խախտելով իրենց պարտավորությունները Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) մասով»,–հայտարարել է նա։

ԱՄՆ–ն մտադիր է օգոստոսի 6-ից վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք կտարածվեն Իրանի հետ համագործակցող ցանկացած կազմակերպության հետ, այդ թվում՝ ԵՄ–ի երկրների։