ԱՄՆ-ն չկարողացավ Չինաստանին համոզել կրճատել իրանական նավթի ներկրումը, ինչը իրանական միջուկային համաձայանգրից դուրս գալուց հետո հարված հասցրեց նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսլամական հանրապետությունը մեկուսացնելու ջանքերին, հաղորդում է Bloomberg-ը:
Այնուամենայնիվ, Պեկինը համաձայնեց չավելացնել իրանական նավթի ներկրումը: Սա մի փոքր նվազեցրեց այն մտահոգությունը, որ Չինաստանը կփորձի ավելցուկային նավթ գնելու միջոցով ձախողել ԱՄՆ-ի ջանքերը Իրանին մեկուսացնելու համար:
ԱՄՆ պաշտոնյաները այցելում են աշխարհի մայրաքաղաքներ՝ փորձելով համոզել նրանց մինչեւ նոյեմբերի սկիզբը՝ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերսկսման ժամկետը, հրաժարվել իրանական նավթի ներկրումից:




























