Իրանական Ահվազ քաղաքում մահապատժի են ենթարկել «կատաղիների շարժման» ղեկավարին:

Գլխավոր դատախազ Գուլամհուսեյն Մոհսունի Աջեին չի հայտնել մահապատժի ենթարկվածի անունը:

Այդ մարդն իրեն Աստծո տեղ էր դրել Խուզիստան նահանգի բնակավայրերից մեկում, որի բնակչության մի մասը երկրպագում էր նրան:

Նրան մահապատժի են ենթարկել հերետիկոսության եւ հանրության մեջ «կատաղության» գաղափարների քարոզման համար: Դատավճիռն ի կատար է ածվել նախօրեին:

Իրանական Fars գործակալության տվյալներով, «կեղծ աստծուն» կոչում են ԱբդուրՌզա Գարաբատ: