Երկու քարտով iPhone 9-ը բացառիկ կլինի Չինաստանի համար: Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Apple-ը պատրաստվում է երկու քարտով նոր iPhone 9-ի թողարկմանը:

Ըստ ixbt.com-ի՝ նման սմարթֆոնի ստեղծման մասին լուրերը տարածվել էին դեռեւս տարեսկզբին, սակայն ենթադրվում էր նաեւ, որ նորույթը բացառապես չինական շուկայի համար է լինելու:

Աղբյուրի փոխանցմամբ՝ երկու քարտով iPhone-ը թողարկվելու է միայն Չինաստանի համար: Սակայն պաշտոնապես սա դեռեւս չի հաստատվում:

Աշնանը տեղի կունենա Apple-ի ամենամյա շնորհանդեսը, որի ընթացքում ընկերությունը կներկայացնի իր նորույթները: