Աշխարհի շատ երկրներ անհրաժեշտ են համարում պահպանել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է Fars-ը:

«ԳՀՀԾ- ի պահպանմանն ուղղված համատեղ ջանքերի անհրաժեշտության վերաբերյալ հստակ համընդհանուր կոնսենսուս գոյություն ունի », - Twitter-ում գրել է Զարիֆը:

Իրանի արտգործնախարարը  նշել է ASEAN գագաթաժողոի շրջանակներում Սինգապուրի նախագահի եւ ԱԳ նախարարի, ինչպես նաեւ Չինաստանից, Նոր Զելանդիայից, Ավստրալիայից, Ինդոնեզիայից գործընկերների հետ հանդիպումների մասին

 «Ես հանդիպել եմ նաեւ Եվրոպական արտաքին դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ, որպեսզի քննարկեմ իրանցի ժողովրդի համար տնտեսական շահույթները», - նշել է նա: