ԱՄՆ-ն եւ տարածաշրջանի մի շարք այլ երկրներ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման համար ծախսել են ավելի քան 500 միլիարդ դոլար: Այդ մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Խատամին, հաղորդում է Mehr-ը:
«Մեր երկրի անիծյալ թշնամիները միշտ էլ դեմ են եղել կայունությանը եւ իսլամական հեղափոխության շարունակությանը», - ասել է Խատամին: «Նրանք իսլամական հեղափոխության վերելքը վնասակար էին համարում իրենց սեփական չարագույժ քաղաքականության համար», - ասել է նա:





























