ԱՄՆ-ի մտադրությունը՝ ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ, դեռ պահպանում է իր արդիականությունը, մամուլի ասուլիսում հայտարարել է Սեւծովյան-Կասպիական տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վլադիմիր Զախարովը:

Նրա խոսքով, այդ ուղղությամբ Վաշինգթոնի եւ Բաքվի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել ադրբեջանական տարածքը որպես ռազմական պոլիգոն օգտագործել: «Ընդ որում, Բաքուն ամեն ինչ գաղտնի է անում»,- նշել է Զախարովը:

Փորձագետի պնդմամբ, Իրանի դեմ պատերազմն սկսվելու է 2012-ին: Զախարովը նկատել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Իրանը հավասարակշռված դիրքորոշում է որդեգրել՝ բազմիցս հայտարարելով, թե հանդես է գալիս բացառապես խնդրի խաղաղ կարգավորման օգտին: