Օգոստոսի 5-ից Ռուսաստանը ամերիկյան ապրանքների վրա նեմուծման մաքսատուրքերի նոր դրույքներ է մտցնում, հայտնում է «Փրայմը»:

Նման որոշումն ընդունվել է ի պատասխան պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրքերի բարձրացման ԱՄՆ գործողությունների:

Մասնավորապես՝ մաքասատուրքերը կբարձրանան բեռնափոխադրումների տրանսպորտային միջոցների առանձին տեսակների, նավթագազային սարքավորումների, մետաղամշակման եւ ժայռապարների հորատման գործիքների, ճանապարհաշինական տեխնիկայի եւ օպտիկական մանրաթելերի ներմուծման համար:

Այս պահին մաքսատուրքերի ծավալը կկազմի տարեկան 87,6 մլն դոլար: