AnTuTu-ի ծրագրավորողները հրապարակել են Android օպերացիոն համակարգով ամենահզոր սմարթֆոնների հուլիսյան վարկանիշային ցուցակը, գրում է Life-ը։

Վարկանիշային աղյուսակում առաջատարը Xiaomi Black Shark-ն է՝ 292 977 միավորով։ Երկրորդ եւ երրորդ տեղերը բաժին են հասել համապատասխանաբար Oppo Find X-ին եւ Vivo Nex-ին։

Xiaomi-ում պատմել են, որ այդպիսի արդյունքների հասնել օգնել է պրոցեսորի հովացման համակարգը, որի շնորհիվ չիպը չի տաքանում եւ կարող է աշխատել արդյունավետության նվազագույն կորուստներով։

Ամենահզոր սմարթֆոնների թոփ տասնյակում են հայտնվել նաեւ OnePlus 6-ը, Smartisan R1-ը, Xiaomi Mi 8-ը, Xiaomi Mi Mix 2S-ը, Samsung Galaxy S9-ը ու S9+-ը եւ Sony Xperia XZ2-ը։