Համացանցում հրապարակվել են Facebook-ի օնլայն ծանոթությունների ծառայության առաջին սքրինշոթերը:

TechCrunch պորտալի տեղեկություններով՝ ներկայումս ծառայությունը թեստավորում են Facebook-ի աշխատակիցները: Հավելվածը օգտատերերի համար հասանելի կդառնա բոլոր ստուգումների ավարտից հետո:

Նշվում է, որ ընկերությունը որոշել է հրաժարվել այն համակարգից, որն օգտագործվում է ծանոթությունների հանրահայտ Tinder հավելվածում: Մշակողները նախատեսում են ծառայություն ստեղծել սեփական եզակի գործառնությամբ՝ ուղղված լուրջ հարաբերություններին: 

Ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը մայիսին հայտնել էր, որ ծանոթությունների ծառայությունից օգտվելը հնարավոր է բացառապես սոցցանցի բջջային հավելվածում: Նրա խոսքով՝ ծառայությունը ստեղծվում է տվյալների մասնավոր լինելը հաշվի առնելով. հաշիվը կտեսնեն միայն անծանոթ մարդիկ: Նոր ծանոթությունները կառաջարկվեն ընդհանուր հետաքրքրությունները հաշվի առնելով: Գործառնությունը հասանելի կլինի օգտատերերին, որոնք անձնական տվյալներում ստատուս են հրապարակել «ակտիվ որոնման մեջ»: