Ատոմային հետազոտությունների եվրոպական կազմակերպության ղեկավարությունը որոշում է կայացրել երկարաձգել Ադրոնային մեծ կոլայդերի աշխատանքը մինչեւ 2012թ. վերջը:
Սկզբնապես արագացուցիչի շահագործումը պետք է դադարեցվեր 2011-ի վերջին, հիշեցնում է «Կոմպյուլենտան»:
Տեւական տեխնիկական ընդմիջումն անհրաժեշտ է գիտնականներին՝ հետագա փորձերին պատրաստվելու համար:
Մասնագետների տվյալներով, անցած տարի կոլայդերն ավելի քան կայուն է աշխատել եւ տվյալների կուտակման արագությունը ապագայում կարող է զգալի ավելանալ, բայց լիակատար բացահայտումներ անել դժվար թե հաջողվի մոտ ապագայում:





























