Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի նահանգապետ Միխայիլ Յուրեւիչը նոր տեղակալի նշանակման մասին հրաման է ստորագրել։ Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, նոր փոխնահանգապետ է դարձել Ալեքսեյ Հովակիմյանը։
Նա հարավ-ուրալյան նահանգապետի տեղակալ է նշանակվել իրավական, գույքային եւ ներդրումային հարցերով։
Վերջին վեց տարիներին Հովակիմյանը հանդիսանում է «Աուդիտորական ֆիրմա «Ավուար» ընկերության զարգացման գծով գործադիր տնօրենը եւ հիմնադիրը։ Կարիերայի սկզբում Հովակիմյանն աշխատել է հարկային ոստիկանությունում, այնուհետ՝ տնտեսության հարցերով մարզային կոմիտեում։ 2004 թվականից գլխավորում է «Կորպորացիա Սիմվոլ» ԲԲԸ-ն:
Զուհագեռաբար Հովակիմյանը զբաղվել է մանկավարժական գործունեությամբ՝ ստանալով տնտեական գիտությունների թեկնածուի կոչում։ Նա Ռուսաստանի աուդիտորական պալատի Ուրալի մասնաճյուղի խորհրդի անդամ է, ինչպես նաեւ ՌԴ նախագահի Ուրալի դաշնային մարզի լիազոր ներկայացուցչի աշխատակազմի ոչ հաստիքային խորհրդականը։




























