Երեւանի ֆոնդային բորսայում շարունակվում է դրամի արժեւորումը։ Փետրվարի 1-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում վաճառվել է 3,3 մլն դոլար՝ 365,13 դրամ միջին փոխարժեքով։ Փակման գինը կազմել է 365,25 դրամ։
Նախորդ օրվա համեմատ դրամը արժեւորվել է 1,3 դրամով կամ 0,36 տոկոսով։ Վերջին 1 ամսում դրամի փոխարժեքը դրսեւորել է սպիրալաձեւ վարքագիծ՝ մնալով 1դոլար/360-370 դրամ միջակայքում։ Ներկայում դրամը մոտենում է սպիրալի վերին մակարդակին։ Հիմնականում Կենտրոնական բանկի միջամտությունների պատճառով դրամի փոխարժեքը մնում է վերը նշված միջակայքում։




























