Ռուսաստանի ԱԳՆ-ն ՌԴ-ում Հունաստանի դեսպան Անդրեաս Ֆրիգանասուին հայելային միջոցների մասին նոտա է հանձնել` ի պատասխան հունիսին Աթենքի դիվանագիտական աշխատակիցների եւ քաղաքացիների դեմ «ոչ բարեկամական գործողություններին», հաղորդում է Meduza-ն:
Հուլիսի 11-ին Հունաստանը հայտարարեց, որ երկրից արտաքսում է երկու ռուս դիվանագետների եւ փակում է ՌԴ ԱԳՆ-ի երկու աշխատակիցների մուտքը երկիր: Հունական իշխանությունները նրանց մեղադրել են երկրի ներքին գործերին միջամտելու, ազգային անվտանգության սպառնալիքի եւ տեղական պաշտոնյաներին կաշառելու փորձի համար:
Ռուս դիվանագետների արտաքսումից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն խոստացավ «հայելային պատասխան», սակայն հուլիսի 13-ին միայն «վճռական բողոք» հայտնեց «Հունաստանի կառավարության հակառուսական որոշման» դեմ:




























