Տպավորիչ է, երբ լսում ես, որ երիտասարդ հայուհին դարձել է հայտնի մաթեմատիկոս, ինժեներ եւ օդատիեզերական արդյունաբերության ոլորտի փորձագետ, բայց երբ տեղեկանում ես, որ նա հիմնադրել է սեփական սթարթափ ընկերությունը, որը զբաղվում է բարձր որակի նկարներով եւ հաճախ թարմացվող աշխարհատարածքային տվյալներով, չես կարողանում հարց չտալ՝ ի՞նչ իրադարձություններ են նախորդել այդ ձեռքբերումներին: Ինչպե՞ս է նա Ա կետից հասել Բ կետ՝ պայքարելով իր ճանապարհին հայտնված դժվարությունների հետ: Հռիփսիմեի պատմությունը հավանական իրադարձությունների  եւ անհավանական ճամփորդության պատմություն է:

Ընտանեկան սեր գիտության նկատմամբ

Աշխարհի ինժեներների միայն 20 տոկոսն է կին եւ գիտության այս ոլորտը այնքան էլ չի ողջունում իգական սեռին: Եվ այսպես, ինչն է ոգեշնչել Հռիփսիմեին մտնել այդ ոլորտ, որտեղ գերակշռում են տղամարդիկ:  Իհարկե, այսօր կանանց համար արդյունաբերությունում գոյություն ունի այսպես ասած «ապակե առաստաղ»: Պարզվում է, որ Հայաստանը պատմությունից հայտնի է նրանով, որ 80 եւ 90-ականներին ինֆորմատիկայի ոլորտում զարմանալիորեն շատ կանայք են եղել (75 տոկոս այսօրվա 44-ի համեմատ):

Հնարավոր է, հենց  այս պիոներ կանանց շրջանում եղել է նաեւ Հռիփսիմեի մայրը՝ ծրագրավորող, որը միշտ կարողանում էր դստեր մոտ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծրագրավորման հետ կապված ամեն ինչի հանդեպ հետաքրքրություն առաջացնել:

«Մայրս ինձ համար համակարգիչ գնեց, երբ ես դեռահաս էի, եւ ես հիշում եմ ինպես էի իմ զարմիկների հետ փոքրիկ անիմացիաներ ստեղծում: Այդ ժամանակ ես առաջին անգամ գիտակցեցի, որ կարող եմ մի բան ստեղծել՝ օգտագործելով տեխնոլոգիաներ, որոնք կարող են ազդել մարդկանց վրա», - հիշում է Հռիփսիմեն:

Հռիփսիմեն ծնվել է Երեւանում եւ մեծացել ինժեներների, մաթեմատիկոսների եւ ֆիզիկոսների ընտանիքում: Ինժեներ պապիկը նրա հետ երկար ժամանակ էր անցկացնում՝ նրան հայերեն, ռուսերեն եւ լատիներեն այբուբենը, գիտություն եւ տեխնոլոգիաներ սովորեցնելով:

«Նա պարզ միջոցներով բացատրում էր բարդ հասկացությունները, օրինակ՝ ինչպես ինքնաթիռի անկյան փոփոխությունը կազդի նրա վրա, թե որքան հեռու այն կթռչի: Նա գիտության եւ մաթեմատիկայի կախարդությունը բացատրելու իր մեթոդներն ուներ եւ օգնում էր ինձ հասկանալ աշխարհն ՝օգտագործելով մաթեմատիկան եւ գիտությունը»,- ասում է նա:

Սկիզբն ու հիմքը

Նրա ճամփորդությունը գիտության, տեխնիկայի, ինժեներիայի, եւ մաթեմատիկայի (STEM) ոլորտում սկսվեց մասնագիտացված ֆիզիկամաթեմատիկան դպրոցում՝ ֆիզմաթում, որտեղ նա սովորում էր գերազանց գնահատականներով: Ուսումն ավարտելուց հետո  ՀՀ կրթության նախարարությունը պարգեւատրեց նրան ոսկե մեդալով՝ բարձրագույն դպրոցական մրցանակով: Այնուհետեւ նա ընդունվեց Երեւանի պետական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ:

Երրորդ կուրսում Հռիփսիմեն սկսեց նաեւ զբաղվել տեղեկատվական տեխնոլոգիաների սթարթափերով, որոնք նրան դրդեցին ուսումնասիրել սեփական ներուժը  ՏՏ հավելվածներում:

Նրա կյանքի մյուս կարեւորագույն շրջադարձը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում պրակտիկան էր: Յուրաքանչյուր տարի ինստիտուտը ընտրում է 2-3 ուսանող պրակտիկային մասնակցելու համար, իսկ Հռիփսիմեն 2011 թվականին ընտրված քչերից մեկն էր:

Պրակտիկան թույլ տվեց նրան 4-րդ կուրսի վերջին կիսամյակը Մոսկվայում անցկացնել: Շուտով երբ նա Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում ամբողջական կրթաթոշակի արժանացավ, մագիստրոսի աստիճան ստացավ Արեւելյան Եվրոպայի լավագույն համալսարաններից մեկում:

Երջանիկ պատահականություն

Հռիփսիմեն միշտ պատրաստվում էր աշխատել օդատիեզերական ընկերությունում, հատկապես երբ նա պետք է ստանար մագիստրոսի աստիճանը: Այնուամենայնիվ, այն ինչը նրան մոտեցրեց դրան, երջանիկ պատահականություն էր:

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ նրա ընկերը հարցրեց՝ արդյոք կցանկանար մասնակցել «Սկոլկովո» գիտատեխնիակական ինստիտուտի(կառուցվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) եւ «Սկոլկովո» հիմնադրամի կողմից) կազմակերպած Hackathon-е-ին:

Hackathon թեման այնքան էլ չէր համապատասխանում նրա նախորդ աշխատանքին կամ փորձին,բայց մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո, նա ընկերոջ հետ ստեղծեց հավելվածի ծածկագիրը եւ նրանք շահեցին մրցանակը:

«Այդ ժամանակ ես առաջին անգամ լսեցի Skoltech-ի մասին: Ես մտա Skoltech-ի կայք եւ տիեզերական եւ ինժեներական համակարգերի բաժնում գտա պրոֆեսոր Ալեսանդրո Գոլկարին՝ բաժնի ղեկավարին եւ նրան ինքնակենսագրականս եւ մոտիվացնող նամակ ուղարկեցի՝ նրա բաժնի ասպիրատուրանտուրա ընդունվելու համար», - ասում է Հռիփսիմեն:

Բարեբախտաբար, նրա պապիկի դասերը չէին հնացել նոր աշխարհում. մաթեմատիկայի եւ գիտության օգնությամբ ամեն ինչ կարելի է ավելի լավ հասկանալ:

«Իմ բոլոր հմտությունները շատ լավ կիրառելի էին այդ ոլորտում, ուստի ինձ համար դժվար չեղավ հարմարվել: Ես նախկինի պես զբաղվում էի ծրագրավորմամբ եւ մաթեմատիկան օգտագործում էի նոր ոլորտների ուսումնասիրման համար: Ես գիտեի, որ ինձ համար դա գրավիչ ճամփորդության սկիզբ է»:

Անսպասելի հանդիպումներ

Skoltech-ում ամբողջ աշխարհից կողք կողքի աշխատող փորձագետների եւ ուսանողների բազմազանությունը հնարվորություն տվեց փոխանակվել գաղափարներով եւ նոր տաղանդավոր մարդկանց հետ հանդիպել:

«Աշխատելով իմ աստիճանի վրա, ես ամբողջ աշխարհից տարբեր մարդկանց էի հանդիպումմ այդ թվում իմ սթարթափի ներկայիս համահիմնադիր Իգնասի Լուխին: Մեր հետազոտական խումբը շահեց հեղինակավոր Horizon 2020 դրամաշնորհը՝ օգնելով Եվրոպական հանձնաժողովին կազմակերպել իր Copernicus արբանյակային նախագծի ապագան», - ասում է Հռիփսիմեն:

Ի թիվս այլ բաների, թիմը հետազոտեց օգտագործողների պահանջները, որոնք վերաբերում են պատկերին եւ վերլուծեց մատչելի լուծումները այդ կարիքները բավարարելու համար: Ակնհայտ էր, որ օգտատերերի բազմաթիվ տպավորությունները կբարելավվեն, եթե պատկերները ավելի բարձր որակ ունենան եւ ավելի հաճախ թարմացվեն:

Հնարավոր լուծման մասին գաղափարն անսպասելի հայտնվեց. «Մենք խցանման մեջ էինք, երբ Իգնասին խոսում էր բոլոր տեսակի տեսությունների մասին ե հանկարծակի մեզ մոտ գաղափար ծնվեց, էվրիկա: Իսկ եթե մենք հարաբերականորեն ոչ թանկ թռչող սարքերից բարձր որակի նկարներ անե՞նք: Հենց դա դարձավ հիմնարար միտք մեր Swiftera ընկերության համար: Մենք մեր մտքերով կիսվեցինք մեր ընկեր Ալբերտ Կաբետի հետ, որն այն ժամանակ ինժեներ էր OHB գերմանական արբանյակների արտադրողի մոտ: Նա այնքան հուզված էր, որ որոշեց միանալ մեզ: Մի քանի ամսվա ընթաքցում մենք փորձեցինք նորարարությունների ոլորտի մեր պրոֆեսորներից մեկի՝ Ժելկո Տեկիչի աջակցությամբ առաջ տանել մեր գաղափարը: Չնայած խանդավառությանը՝ շուտով պարզ դարձավ, որ նման տեխնոլոգիայով զբաղվող սթարթափերին հեշտ չէ բավարար աջակցություն ստանալ Skoltech-ում: Վենչուրային հիմնադրամների աջակցությունը եւ ֆինանսավորումը սահմանափակ էր, ինչը ընկերությանը ստիպեց ավելի լայն հնարավորություններ փնտրել: Այն գտնվեց 2017-ի օգոստոսին»:

Պարգեւատրում աշխատանքի համար

Բրուքլինում URBAN-X աքսելերատորը նորարարական նախագծերի, որոնք ժամանակակից քաղաքային խնդիրների լուծման համար ներուժ ունեն, ֆիանանսավորման դիմումներ էր ընդունում: Հռիփսիմեն եւ նրա թիմը հայտ ներկայացրեցին, ընտրվեցին եւ 100 հազար դոլար չափով ֆինանսավորում ստացան հինգ ամիս անց նրանց լուծման նախատիպի ստեղծման եւ փորձարկման համար:

Իհարկե, հեշտ չէր բիզնես սկսելը: Նպատակներն ու հավակնությունները չափազանց բարձր էին եւ կապված էին ռիսկերի հետ: Այնուամենայնիվ, նրանք շատ ուրախ էին սկսել իրենց ճամփորդությունը եւ տեսնել յուրահատուկ գաղափարի զարգացումը: Իհարկե դա զոհեր էր պահանջում. Հռիփսիմեն ստիպված էր հրաժարվել իր ասպիրանտուրայի ծրագրից, ամեն դեպքում, որոշ ժամանակով: «Ես արդեն մեծ ներդրում ունեմ Space Systems Engineering ոլորտում  եւ հնարավոր է եւ ինչ-որ մի պահից կվերադառնամ դրան, աստիճան ստանալու համար»:

2017-ի սեպտեմբերին Swiftera-ի թիմը Նյու Յորք տեղափոխվեց: Թիմի անդամնմերն աշխատում էին նախատիպի վրա հինգ ամիս շարունակ եւ դարձան առաջին թիմը, որը մեկ թռիչքի օգնությամբ մեծ բարձրությունից, մեծ ծավալներով եւ ամբողջությամբ քաղաքն ընդգրկող բարձր որակի քարտեզ ստեղծեց:

«Ահա թե ինչն է յուրահատուկ մեր տեխնոլոգիայում. մեր թռչող սարքերից միայն մեկի օգնությամբ մենք կարող ենք տվյալներ ստանալ, որոնք կարող են տալ միայն հարյուր հազարավոր դրոնները կամ արբանյակների աստղաբույլը», - բացատրում է Հռիփսիմեն:

Տեխնոլոգիան մի շարք հավելվածներում մեծ հնարավորություններ է բացում: Հնարավորություններից մեկը՝ տարերային աղետների դեպքում պատասխանն ու վնասի գնահատականն է:

«Քանի որ մեր հարթակները արագ եւ հեշտ տեղակայվում են, մենք կարող ենք իրական ժամանակում իրավիճակային տեղեկացվածություն ապահովել:  Բանաձեւը մեզ թույլ է տալիս պատկերել փոթորիներից հետո փլատակները եւ փրկարարների համար օպտիմալ ճանապարհներ գտնել, տուժածներին արագ հասնելու համար: Անտառային հրդեհների ժամանակ մենք կարող ենք պատկերացնել ինչպես են տարածվում հրդեհները՝ օգնելով հրշեջներին զսպել կրակը: Տեխնոլոգիան կարող է օգնել նաեւ ապահովագրողներին փոխել վնասը, որը պատճառվում է գույքին տարերային աղետների կամն դժբախտ պատահարների պատճառով»:

Աճ եւ ապագա

2018 թվականիփ փետրվարին շնորհանդեսի ժամանակ URBAN-X-ի կողմից հրավիրված 800 մարդկանց առջեւ Հռիփսիմեն ներկայացրեց  նախատիպը եւ հինգ ամիսների աշխատանքի արդյունքները: Շնորհանդեսը հիթ դարձավ, բայց Հռիփսիմեն եւս մեկ խնդիր ուներ՝ ներդրողներին համոզել միանալ Swiftera նախագծին:

Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում Հռիփսիմը թռչում էր Կրեմնիումի հովտի եւ Նյու Յորքի միջեւ՝ ներդրողներին ներկայացնելով իրենց արտադրանքը:

«URBAN-X-ը հիանալի աշխատանք  կատարեց առաջին երկու օրերի ընթացքում առաջին հանդիպումները կազմակերպելու համար: Այդ պահից ամեն ինչ շատ արագ ընթացավ, եւ ես շուտով մի քանի շաբաթվա ընթացքում օրական 5-10 շնորհանդեսներ անցկացրեցի: Դա հրաշալի խթան էր», - հիշում է Հռիփսիմեն:

Բացի այդ՝ հաջողությունն օգնեց Հռիփսիմեին հանդիպել Draper Associates-ից (խոշորագույն նորդրումային հիմնադրամի, որը աջակցել է այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են (ICEYE, SpaceX, Cruise եւ այլն )Սիրի Սրինիվասի հետ:

«Դա պարզապես զուգադիպություն էր, որ մենք 10 րոպեով հանդիպեցինք: Ես արագ ներկայացրեցղի մեր ընկերությունը եւ Սիրին ուրախ էր նորից հանդիպելու եւ ավելին իմանալու համար: Հետո ես հանդիպեցի Թիմ Դրեյթերի հետ, որը աշխարհում հայտնի է որպես ներդրող, որը աջակցում է մեր ոլորտի լավագույն ընկերություններին: Մենք ուրախ էինք նրանց պորֆոլիոյի մասը դառնալ»,- նշում է նա:

Այժմ Swiftera-ն իր երկրորդ գրասենյակն ունի Բարսելոնում, որտեղ նրանք աշխատում են սարքի ստեղծման վրա, իսկ Նյու Յորքի նրանց գրասենյակը ավելի շատ կենտրոնացած է հաճախորդենրի զարգացման վրա: Տեխնոլոգիան մեծ պահանջարկ ունի եւ կարող է մեծ ազդեցություն ունենալ շատ ոլորտներում:

Ընկերությունն աճում է, իսկ աճի հետ նոր խնդիրներ են առաջանում:  Այնուամենայնիվ, կարծես թե,  Հռիփսիմեն եւ նրա թիմը կարողանում են խնդիրները  լուծել դրանց  առաջանալուց հետո: Նրանց ընկերությունը այժմ վարձում է մասնագետների. նոր փուլ, նոր մարդկանց սովորելու համար եւ հետաքրքիր փորձ: Նրանք աշխատում են ընկերությունում առողջ եւ գրավիչ մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ:

Մեր ընկերությունում աշխատելն ուրախ է, քանի որ մենք հնարավորություն ենք տալիս մի քանի ամիսների ընթացքում թռչել եւ աշխատել ինչպես Նյու Յորքում, այնպես էլ Բարսելոնում », - ասում է Հռիփսիմեն:

Հռիփսիմեն հաղթահարել է բազմաթիվ խոչընդոտներ լարված աշխատանքի եւ հաջողության շնորհիվ, եւ մենք կարող ենք ապագայում իր ընկերությունից մեծ հաջողություններ ակնկալել: Հայաստանում ծնված եւ մեծացած երիտասարդ կինը ոգեշնչող օրինակ է երիտասարդ սերնդի աղջիկների համար, որոնք հետաքրքրված են գիտության, տեխնիկայի, ճարտարագիտության եւ մաթեմատիկայի ոլորտի փորձերով եւ աճով: Թող նրանք ուղիղ նայեն հաջողության հավանականության դեմքին եւ ասեն. «Մենք կարող ենք ամեն ինչ հաղթահարել, ի վերջո, Հռիփսիմենը արել է դա»: