Google ընկերությունը սկսել է Android 9 Pie («Կարկանդակ») օպերացիոն համակարգի վերջին տարբերակի բեռնումը: Բջջային ՕՀ ամենախոշոր ափդեյթն այսօրվանից հասանելի է Pixel բոլոր սմարթֆոնային սարքերի համար: Մյուս Android-սարքերում թարմացումը կթողարկվի աշնան վերջին, հայտնում է Vesti-ն:
«Sony Mobile-ի, Xiaomi-ի, HMD Global-ի, Oppo-ի, Vivo-ի, OnePlus-ի եւ Essential-ի բետա ծրագրերին միացած սարքերը, ինչպես նաեւ, պահանջները բավարարող բոլոր Android One սարքերը այդ թարմացումը կստանան աշնան վերջին,- ասել են Google-ում: - Մենք նաեւ մյուս գործընկերների հետ աշխատում ենք այս տարի սարքերը մինչեւ Android 9 թարմացնելու համար»:
Ի տարբերություն անցյալ տարվա Android Oreo-ի, Android Pie-ը փոփոխվել է ինչպես դրսից, այնպես էլ ներսից: Օգտատերերին սպասում է Digital Wellbeing նոր տեղեկատվական պանելը, որը ցույց է տալիս երբ, որքան հաճախ եւ երբ են թողարկվել այս կամ այն հավելվածները: Կհայտնվի ծրագրերի օգտագործման ժամանակի սահմանափակման հնարավորություն, օրինակ՝ հնարավոր կլինի Instagram-ը տեղադրել օրական կես ժամ սահմանափակմամբ, որից հետո նրա նշանը սեւ-սպիտակ կդառնա:
Կվերանան «Տուն», «Հետ» եւ բազմախնդիր ռեժիմ մտնելու կոճակները, դրանց փոխարեն կլինի մեկ ստեղնաշար էկրանի կենտրոնում: Եթե սվայփ արվի ներքեւից վերեւ, կբացվի գործարկված վերջին ծրագրերի ցուցակը, կրկնակի սվայփի դեպքում կանդրադառնա առաջարկվող հավելվածների ցուցակը: Դիսփլեյին թեթեւակի սեղմելով ցանկացած պահի կարելի է վերադառնալ տնային էկրանին:





























