Երեքշաբթի օրը բիթքոին կրիպտոարժույթը վաճառվում է 7 հազար դոլարից ցածր գնով՝ շարունակելով աստիճանաբար ընկնել, վկայում են աճուրդի տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին գները, բիթքոինի արժեքը նվազել է 1.67 տոկոսով՝ մինչեւ 6.974 հազար դոլար: Binance բորսայում բիթքոինի արժեքը նվազել է 1.71 տոկոսով՝ հասնելով 6.952 հազար դոլարի:
Նվազում են նաեւ այլ կրիպտոարժույթների գները. Ethereum-ի արժեքը նվազում է 1.13 տոկոսով՝ մինչեւ 406.82 դոլար, Ripple-ը՝ 4.81 տոկոսով՝ մինչեւ 0.4095 դոլար, Bitcoin Cash-ը` 2.02 տոկոսով՝ մինչեւ 693.63 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարտարժույթների շուկայի կապիտալիզացիան այժմ 251.86 մլրդ դոլար է կազմում: Բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժույթների ողջ շուկայի մոտ 47.6 տոկոսը:





























