Ուկրաինայում անցկացվելիք հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստին առնչվող հարցեր են քննարկվել Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի եւ Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի հանդիպման ժամանակ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախարարի մամուլի քարտուղարից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք համագործակցության հնարավորությունները:
Ի.Կուխտան ներկայացրել է Երեւանի մետրոպոլիտենի համար ուկրաինական արտադրության շարժակազմի ձեռքբերման, ինչպես նաեւ նոր ավտոբուսների ներկրման հնարավորությունները:
Նախարար Մ.Վարդանյանն առաջարկել է քննարկել ավտոբուսների լիզինգով տրամադրելու հնարավոր տարբերակները:




























