Թեհրանում նավթային ընկերություններից մեկի շենքում օգոստոսի 7-ին առավոտյան բռնկված հրդեհի հետեւանքով առնվազն 12 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել:
Հրդեհը տեղի է ունեցել Qeshm Oil and Energy Industries Development (OEID) ընկերությանը պատկանող 10 հարկանի շենքում, հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով տեղական շտապ օգնության ծառայությունը:
Դեպքի վայրում հրշեջներ են աշխատում, ներգրավված է շտապ օգնության 6 անձնակազմ, գործակալությունը մեջբերում է Թեհրանի շտապ բժշկական ծառայության ներկայացուցիչ Մոհամադ Քարամ Դորաբադիին:




























