ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հետաձգել է իր այցը Թուրքիա, որը նախանշած էր հաջորդ շաբաթ, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը»՝ վկայակոչելով Պետքարտուղարության աղբյուրները:
Ըստ աղբյուրի՝ Քլինթոնը վերադառնալու է ԱՄՆ՝ Մյունխենում փետրվարի 4-6-ին անվտանգության հարցերով համաժողովից հետո: Քլինթոնի՝ Թուրքիա այցի ժամկետները դեռ չեն հստակեցվում:





























