3D տպիչով ստեղծված բնակելի տները կներկայացվեն արդեն 2019 թվականին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով The Art Newspaper-ը:
Նիդերլանդներում մեկնարկում է 3D տպիչներով ստեղծված տների շինարարությունը: Բետոնե
շարժական տնակները նախագծել են Էյնդհովենի հոլանդական Տեխնիկական համալսարանում, որի թիմը մեկ տարի առաջ կառուցել էր հեծանվորդների համար կամուրջը Հեմերտում: 8 մետրանոց կամրջի կառուցան համար 3 ամիս է ծախսվել, իսկ 5 տնից բաղկացած բնակելի համալիրի կառուցման համար ինժեներները նախատեսում են մեկ տարի ծախսել: Թաղամասը կներկայացվի 2019 թվականին:
Նախագծի համաձայն՝ առաջին 3D տունը կլինի մեկ հարկանի եւ երեք սենյականոց՝ 95 քմ մակերեսով. յուրաքանչյուր նոր տան կոնստրուկցիան եւ ինտերիերն ընթացքում կբարդանան:




























