ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների առաջին փաթեթը պաշտոնապես ուժի մեջ է մտել, եւ այն բոլոր ժամանակների համար ամենակոշտն է անվանել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իրանական պատժամիջոցները պաշտոնապես գործարկվել են: Սրանք ամենակոշտ պատժամիջոցներ են, որոնք երբեւէ կիրառվել են, նոյեմբերին դրանք էլ ավելի կկոշտացվեն: Նրանք, ովքեր Իրանում բիզնեսով են զբաղվում, այլեւս հնարավորություն չեն ունենա բիզնեսով զբաղվել Միացյալ Նահանգներում: Ես միայն խաղաղություն եմ խնդրում ամբողջ աշխարհի համար»,- Twitter-ում գրել է ամերիկացի առաջնորդը: