Իրանի տրանսպորտի նախարար Համիդ Բեհբեհանին ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Ինչպես հաղորդում է իրանական Fars գործակալությունը, պատգամավորները քվեարկել են նրա պաշտոնանկության օգտին:
Պատգամավորների կարծիքով, Իրանի վերջին ավտո- եւ ավիաաղետները վկայում են, որ նախարարը լավ չի կատարել իր պարտականությունները:




























