Հնդկաստանի իշխանությունները հեռահաղորդակցության ծառայություններ մատակարարողներին հանձնարարել են քննարկել Facebook եւ Instagram սոցիալական ցանցերի բջջային հավելվածների, ինչպես նաեւ WhatsApp-ի եւ Telegram-ի մեսենջերները՝ կեղծ տեղեկատվության տարածման դեմ պայքարի համար: Այս մասին հաղորդում է The Economist Times-ը՝ վկայակոչելով Հնդկաստանի կապի նախարարության հեռահաղորդակցության բաժինը, փոխանցում է Vesti-ն:

 «Ձեզ հանձնարարվում է ուսումնասիրել տարբեր տարբերակներ եւ զեկուցել, թե ինչպես Facebook-ը, Instagram-ը, WhatsApp-ը, Telegram-ը եւ նման այլ բջջային հավելվածներ կարող են արգելափակվել համացանցում»,- հուլիսի 18-ին պարբերականը մեջբերում է գերատեսչության նամակը, որն ուղղարկվել է Հնդկաստանի հեռահաղորդակցության ծառայությունների խոշորագույն պրովայդերներին:

Ինչպես նշում է թերթը, կառավարության գործողությունները կարող են պայմանավորված լինել այն մտավախություններով, որ կեղծ տեղեկությունները կարող են ազդել 2019 թվականի համընդհանուր ընտրությունների արդյունքների վրա: