Իրանի եւ Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ Ռի Յոնգ Հոն բանակցություններ են վարել Թեհրանում:
Mehr-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների մակարդակից եւ ողջունել են Թեհրանի եւ Փհենյանի միջեւ համագործակցության հետագա ընդլայնումը: Կողմերը քննարկել են տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, ինչպես նաեւ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:





























