Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ աշխարհն արդեն հոգնել է Վաշինգթոնի գործողություններից: Նա դրանք միակողմանի է որակել: Նա նաեւ անդադարձել է Դոնալդ Թրամփին, հայտնում է RG-ն:

ԱՄՆ նախագահը նախկինում բազմիցս հայտարարել է, որ հանդես է գալիս հանուն ամբողջ աշխարհում խաղաղության: «Միջազգային հարաբերությունները ձանձրացնող կարծրատիպերով գեղեցկության մրցույթ չեն: Եվ ոչ առաջին անգամ պատերազմ սադրողը հայտարարում է, որ ինքը պատերազմ է վարում հանուն ամբողջ աշխարհում խաղաղության»,- նշել է Զարիֆը Twitter-ում

Հիշեցնենք, որ Թեհրանի հետ միջուկային գործարքից Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո օգոստոսի 7-ին ուժի մեջ է մտել Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների առաջին փաթեթը:

Թրամփը խոստացել է նոյեմբերին սահմանափակող միջոցները խստացնել: Ընդ որում՝ Սպիտակ տան ղեկավարը հայտարարում է, որ ղեկավարվում է բառապես «ամբողջ աշխարհում խաղաղության» ցանկությամբ: