Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդն այսօր կեսօրին ցրել է կառավարությունը, իսկ վարչապետի պաշտոնում Սամիր Ռիֆաիի փոխարեն նշանակել է ռազմական հարցերով նախկին խորհրդական Մաարուֆ Բակհիտին, հաղորդում է BBC-ն:

Նշենք, որ ավելի վաղ երկրում ցույցեր էին ընթացել՝ կառավարության եւ վարչապետի հրաժարականի պահանջով: Բողոքները ուղեկցվում էին սպառողական գները զսպելու, կոռուպցիան վերացնելու եւ մարդկանց համար աշխատատեղեր ստեղծելու պահանջներով:

Փորձագետների գնահատականներով նախօրեին Ամմանի փողոցներում բողոքի ցույց են արել մոտ 3500 մարդ: Նրանց մեծ մասը ընդդիմության, արհմիությունների եւ ծայևահեղական կազմակերպությունների անդամներ էին: