Կրիպտոարժույթ բիթքոինը, որն ընկել էր 7 հազար դոլար հոգեբանական նիշից ցածր, շարունակում է էժանանալ եւ չորեքշաբթի առավոտյան վաճառվում էր արդեն 6,5 հազարչ դոլարի մակարդակում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
CoinMarketCap պորտալի տվյալներով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինն էժանացել է 6,89 տոկոսով՝ մինչեւ 6,49 հազար դոլար: Կրիպտոարժույթների աճուրդների ծավալով ամենախոշոր Binance բորսայում բիթքոինն էժանացել է 5,27 տոկոսով՝ մինչեւ 6,54 հազար դոլար:
Մյուս կրիպտոարժույթները եւս էժանանում են. Ethereum-ն էժանացել է 8,59 տոկոսով, մինչեւ 371,85 դոլար, Ripple-ն՝ 15.2 տոկոսով, մինչեւ 0,3473 դոլար, Bitcoin Cash-ը` 10,32, տոկոսով՝ մինչեւ 621,31 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարտարժույթների շուկայի կապիտալիզացիան ներկայումս 230,27 մլրդ դոլար է կազմում: Բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժութային ամբողջ շուկայի գրեթե 48,5 տոկոսը:





























