Վերջին տվյալներով, ներկայումս Եգիպտոսում գտնվում են Հայաստանի 200-ից ավելի քաղաքացիներ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նրա խոսքով, քաղաքացիների մեծ մասը գտնվում են առողջարանային Շարմ-էլ-Շեյխում:
Նշենք, որ Հայաստանի քաղաքացիները, որոնք գտնվում են Եգիպտոսում, կարող են դիմել «թեժ գծով»՝ +20122163850 համարով:
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 1-ին Թահրիր հրապարակում մեկ միլիոնից ավելի մարդ է հավաքվել՝ մասնակցելու երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ «միլիոնների երթին»:





























