iPhone սմարթֆոնները առանց օգտատերերի համաձայնության նրանց չեն ձայնագրում, ընկերությունը թույլ չի տալիս նաեւ այդ անել կողմնակի հավելվածներին, հաղորդում է Reuters-ը:
Համապատասխան նամակը Apple-ը պատրաստել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի եւ առեւտրի կոմիտեի անդամների հարցմանն ի պատասխան: Նրանք պահանջել են ընկերությանից բացատրել լուրերն այն մասին, որ նրանց սարքերը իբր առանց օգտատերերի համաձայնության նրանց ձայնագրում են:
Reuters-ը նշում է, որ կոնգրեսականներին ուղղված նամակում ընկերությունը նշել է, որ հերքել է այդ պնդումները, նշելով, որ iPhone-ը չի ձայնագրում օգտատերերի ձայնը:
Apple-ը ընդգծել է, որ Siri ձայնային օգնականը երրորդ կողմին չի փոխանցում ստացված ձայնային հրահանգները: Ընկերությունը նաեւ հիշեցրել է, որ ձայնային օգնականից օգտվելու համար օգտագործողը նախկինում պետք է իր համաձայնությունը տար Siri-ին խոսափողի հասանելիությունը տրամադրելու հարցում:





























