Google- ը արտոնագրել է սոցիալական ցանցերով ինքնությունը ճանաչող համակարգ, հաղորդում է HighTech-ը՝ հղում կատարելով The Next Web-ին:

Ըստ արտոնագիրը նկարագրող փաստաթղթերի, ցանկացած օգտվող կարող է Google-ի Նկարներում վերբեռնել անձի լուսանկարը, իսկ արհեստական ինտելեկտը կգտնի սոցիալական ցանցերում նրա բոլոր էջերըը, նույնիսկ նրանք, որոնք նա թաքցնում է, իրական անունը, տան հասցեն, աշխատանքի վայրը եւ հոբբին:

Փորձագետները կարծիք են հայտնել, որ համակարգը թույլ կտա ցանկացածին հսկողություն կազմակերպել եւ կխախտի մարդկանց ազատությունը:

Որոնողական համակարգը հաշվի կառնի ոչ միայն լուսանկարները եւ տվյալները, այլեւ այլ մարդկանց էջերում կփնտրի մարդուն, ովքեր ունեն ընդհանուր ընկերներ կամ հետաքրքրություններ: Google-ի ինժեներները կարծում են, որ արհեստական ինտելեկտը կկարողանա 100 տոկոս  ճշգրտությամբ գտնել մարդուն: