Վրաստանում բանտարկյալների վաղաժամկետ ազատ արձակման խորհուրդը որոշել է ժամկետից շուտ ազատ արձակել 32 բանտարկյալների, որոնցից 2-ը կին են: Նրանք մոտ օրերս ազատ կարձակվեն: Բանտարկյալներից 23-ը Արեւելյան Վրաստանից են, մնացածը՝ երկրի արեւմտյան շրջաններից:

Ընդհանուր առմամբ, Խորհուրդն ստացել է 283 դիմում՝ ազատ արձակման կամ խափանման միջոցը փոխելու խնդրանքով: