Airbus Defence & Space ընկերության Zephyr անօդաչու թռչող սարքի կատարելագործված տարբերակի առաջին փորձնական թռիչքը նշանավորվել է անվայրէջք չվերթի տեւողության նոր համաշխարհային ռեկորդով: Չորեքշաբթի ընկերության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության համաձայն՝ անօդաչուն օդում անցկացրել է 26 օրից 3 րոպե պակաս, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Սա աշխարհի ամենաերկար թռիչքն է: Zephyr S-ի չվերթի ժամանակ հաստատվել էին համակարգի հզորությունները, ինչպես նաեւ իրականացվել էին բոլոր ինժեներական խնդիրները»,- նշվում է Airbus-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Հեղինակների կարծիքով՝ անօդաչուն կարող է կիրառվել ամենատարբեր ոլորտներում. ռազմական հետախուզությունից՝ մինչեւ բնական եւ տեխնածին աղետների վայրերին, ինչպես նաեւ Երկրի մթնոլորտին հետեւելու համար: Բացի այդ, այն կարող է արբանյակային հաղորդակցություն ապահովել այն վայրերում, որտեղ դա չկա:
Առանց վայրէջքի չվերթի տեւողության նախորդ ռեկորդը եւս սահմանվել էր Zephyr անօդաչուի կողմից, երբ այն օդում անցկացրել էր 14 օր, նշում է արտադրողն իր կայքում: Սարքը հագեցված է էլեկտրական շարժիչներով, որոնք էներգիա են ստանում Zephyr-ի վրա տեղադրված արեւային մարտկոցներից:




























