Իրանը վերացրել է վառելի տարանցման արգելքը դեպի Աֆղանստան: Քաբուլը հայտարարել էր, որ վառելիքը չի օգտագործվի ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի զորքերի կարիքների համար եւ կուղղվի զուտ երկրի ներքին սպառմանը:

Թեհրանում Աֆղանստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել այդ քայլի համար եւ նշել, որ Իրանի հետ բարեկամական հարաբերությունները կարեւոր են Քաբուլի համար, գրում է Press TV-ն:

2010թ. նոյեմբերից Իրանն արգելել էր Թուրքիայից, ԱՄԷ-ից, Իրաքից եւ այլ երկրներից Աֆղանստան գնացող բենզատարների տարանցումը` պատճառաբանելով, որ վառելիքը կարող են օգտագործել կոալիցիայի զորքերը: