Կասպյան «հնգյակի» երկրները (Ռուսաստան, Ղազախստան, Թուրքմենստան, Իրան, Ադրբեջան) կարողացել են համաձայնության գալ Կասպից ծովի օգտագործման բոլոր հարցերի շուրջ: Այդ մասին Կասպյան «հնգյակի» ԱԳ նախարարների հանդիպման սկզբում հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կայրատ Աբդրախամանովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կողմերը կարողացել են համաձայնության գալ Կասպից ծովում համագործակցության հետ կապված բոլոր հարցերի շուրջ: Դրա վկայությունն է նախագահների կողմից ստորագրման համար պատրաստված Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի նախագիծը», - ասել է նա: «Այսօր մենք համաձայնեցինք Կասպից ծովի երկրների ինքնիշխանության սահմանների, ինքնիշխանության եւ բացառիկ իրավունքների հարցերի շուրջ»:





























